ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
«92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույնպես եզրափակիչում է։ Մեր մարզիկը գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ ու կպայքարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար»,- հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
35-ամյա 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն առաջին անգամ է դուրս գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Նա 4:1 հաշվով պարտության է մատնել տանտերերի՝ Սերբիայի ներկայացուցիչ Ռադե Յոկսիմովիչին: Ոսկե մեդալի համար պայքարում Բարեղամ Հարությունյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ մեր հայրենակից Էդմոնդ Խուդոյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. Բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել
- Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Խորվաթիա
- Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Լիտվայում նվաճեց ոսկե մեդալ