Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է.
«Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես, քանի որ Դու էս սուրբ հողին ես խառնված...»։
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ՝ ծնողներին հանգիստ թողնեն, այդ մարդիկ առանց այդ էլ ալեկոծված են. Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 20 տարեկան