Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով առաջին փուլով համախմբված պետք է ստիպել դադարեցնել այն գործընթացը, որը ստացել է, որի անվան տակ պարզապես տեղի է ունենում Հայաստանի տարածքների նվիրաբերում և հանձնումը։
Հայտարարելով, որ հայերը որևէ թշնամական վերաբերմունք չունի որևէ ազգի կամ պետության նկատմամբ՝ Գասպարյանն ասաց, որ կողմ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի սահմանագծման և սահմազատման գործընթաց՝ բայց ոչ՝ հայ ժողովրդի արժանապատվության և Հայաստանի պետական շահերի հաշվին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրենը հայտնեց, որ երեկոյան կլինի պաշտոնական հայտարարություն, որում կներկայացվեն շարժման խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։
«Այդ հայտարարության մեջ լինելու են անակնկալներ, և դրանից հետո նպատակ ունենք ձևավորված խմբին տալ ինստիտուցիոնալ բնաույթ, կարգավիճակ և այն որոշակի գործողություններ կատարելու պատասխանատվություն է կրելու։ Այն սկսվելու է Կիրանցից և տարածվելու է ամբողջ Հայաստանում»,-ասաց Գասպարյանը և հավելեց. «Այս սարերը, բնության հրաշքը, հայկական է եղել և կմնա Հայկական և եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք, ինչից կոգտվեն բոլոր այն մարդիկ, ովքեր պարզապես ծաղրում են ցանկացած ազգայինը, հոգևորը և ոգեղենը»։
Գասպարյանը հայտարարեց, որ շարժումը վերկուսակցական համազգային շարժում է և բոլորին Հրավիրեց Կիրանց, որտեղ ձևավորվելու է շարժման շտաբը և այնտեղ լինելու է նաև լրագրողների համար հատկացված վրան, համակարգիչներով և ինտերնետ կապով։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
- Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
- Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին