Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն՝ անվտանգության հարցերով միջազգային հանդիպման շրջանակներում։
«Օբյեկտիվորեն կարելի է այդպես գնահատել»,-ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք լարվածությունը մեծանում է Բելառուսի արևմտյան սահմանին, այդ թվում նաև բալթյան երկրներում վարժանքների համատեքստում։
«Այն ոչ միայն աճում է, այլ այսօր հասել է այն գագաթնակետին, երբ ամենափոքր անհավասարակշռությունը կարող է հանգեցնել կա՛մ լուրջ, ռեզոնանսային, լայնածավալ սադրանքի, կա՛մ ինչ-որ, ես նույնիսկ չեմ վարանում դա ասել, կոնֆլիկտի»,-հայտարարել Մուրավեյկոն:
Հարակից հրապարակումներ`
- «Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
- Բելառուսի իշխանությունների որոշումը որևէ կապ չունի ARARAT-ի կոնյակների հետ
- Բելառուսն արգելել է Արարատ քաղաքում արտադրված «Այրում» գինու ներմուծումը