«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի ՔՊ պաշտոնյաների գերակշիռ մասի կենսագրություններում, կստացվի, որ անձինք, չունենալով աշխատանքային որևէ կենսագրություն, անցյալ, ստեղծած արժեքներ, իրենց այսօրվա բարեկեցության և զբաղեցրած պաշտոնների համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությանը։
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչև «բաղձալի հեղափոխությունը» ոչ մի րոպե չի աշխատել որևէ վայրում, թեև ավարտել է դպրոց և 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։