Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Ներքին աշխատաշուկայի հնարավորությունները մեկտեղելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը հավաքագրելու և պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապն առավել անմիջական դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է e-work.am հարթակը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ հարթակից հնարավորություն կունենան ԱՆՎՃԱՐ օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները․ վերջիններս կկարողանան ստեղծել իրենց անձնական էջը, աշխատանք փնտրողները՝ հրապարակել իրենց ինքնակենսագրականը, գործատուները՝ տեղադրել թափուր աշխատատեղերի հայտարարությունները, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք կամ աշխատակից:
Հարթակն աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա՝
. ստեղծել մրցունակ ինքնակենսագրական և հրապարակել այն հաշված րոպեներում,
. ծանոթանալ գործատուների կողմից հրապարակված աշխատանքի հայտարարություններին, անմիջապես կապ հաստատել վերջիններիս հետ և գտնել իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք,
.տեղեկանալ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գլխավոր նորություններին և թվային միջավայրում ստանալ ծառայություններ՝ պետության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի շրջանակում։
Գործատուները կկարողանան՝
. տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ,
. ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականների հետ և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան