Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
Արդեն 8 օր է Տավուշի մարզի բնակիչները, որոնց միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով միակողմանի զիջումներին, սահմանազատման աշխատանքներին, որոնք նախաձեռնել են Հայաստանի կառավարությունն ու Ադրբեջանը։
Երեկ և այսօր Երևանում, տարբեր քաղաքներում նույնպես բողոքի ակցիաներ էին նույն պահանջով՝ դեմ են միակողմանի զիջումներին։
Panorama.am-ը հետաքրքրվեց քաղաքացիներից՝ արդյո՞ք հավատում են, որ սահմանազատումը բերելու է Ադրբեջանի հետ խաղաղության, ինչպես ասում են իշխանության ներկայացուցիչները։
«Թուրքի հետ ոչ մի խաղաղություն, թուրքի հետ պատերազմ, արյուն, բայց ոչ երբեք խաղաղություն»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Խաղաղություն ծնկածոք չեն մուրում, խաղաղության համար նախ պետք է դիմացինդ խաղաղության տրամադրվի, բայց ինքն ամեն քայլափոխի հակառակն է անում»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիների գնահատմամբ, երկրում իրավիճակը սարսափելի է, միակողմանի զիջումները չի բերի խաղաղություն։
«Մենք ունենք գերիներ, Հայաստանի տարածք մտած թուրքեր։ Միակողմանի է կատարվում»,- նշեց քաղաքացին։
«Տալիս են, ուղղակի տալիս են, ժողովուրդը դեռ քնած է, չի հասկանում։ Ազգը պետք է ոտքի կանգնի։ Քանի այս ժողովրիդ մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի դզվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Իզուր չէ, որ Ալիևն ասում է՝ ոտքով եմ գալու։ Ու կգա, քանի այս ղեկավարները մեր գլխին են»,- ասաց քաղաքացին։
Նրանք համոզված են՝ նահանջել չի կարելի, բավական է ինչքան նահանջել ենք։
«Ավելի լավ է կանգնած մահանանք, քան չոքած ապրենք»,- նշեց մեր զրուցակից կինը։
«Երկիրը հանձելով ո՞ւր ենք հասնելու... Մինչև Երևա՞ն։ Երևանից հետո ո՞ւր ենք գնալու»,- ասաց քաղաքացին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
- Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
- Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
- Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
- Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
- Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
- Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
- «Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
- Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
- Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
- Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
- Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
- Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
- Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
- Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա