Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է.
««ԱԺԲ մամուլի խոսնակը ահազագում է ոստիկանների կողմից աննախաեպ բռնությունների մասին, ոչ միայն աժբականներին բերման ենթարկելիս, այլև ոստիկանական բաժիններում ծեծի ու բռնությունների մասին,«Հստակ միտում կար բռնություն գործադրելու, քանի որ սովորական չէին մոտենում և բերման ենթարկում։
Նախ գցում էին գետնին, հարվածներ հասցնում, թևերը և վիզը ոլորելով նստեցնում ոստիկանական մեքենաներ։ սրանով չեն սահմանափակվել, բռնությունը շարունակվել է նաև ոստիկանական բաժիններում, հատկապես Կենտրոնի բաժանմունքում, որտեղ ծեծի են ենթարկվել Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը և սարկավագ Խաչատուր Եփրեմյանը»։ Ոստիկանությունը եղել և մնում է գործիք իշխանության համար։
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան