Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են գտնվել Ադրբեջանի զինուժի Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Քերիմ Վալիևը, ՌԴ զինուժի ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, Թուրքիայի ցամաքային ուժերի շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ադրբեջանում հատուկ հրամանատարական խմբի հրամանատար Բահթիյար Էրսայը, ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Կիրիլ Կուլակովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն և Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Յևդոկիմովը։
Էրգյունը նշել է, որ կենտրոնում թուրք և ռուս զինվորները հաջողությամբ կատարել են իրենց առաքելությունը։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել էր Արցախյան վերջին պատերազմից հետո՝ 2021-ի հունվարի 30-ին։ Նշվում է, որ կենրոնում ծառայում էր 60 ռուս և 60 թուրք զինվոր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին