«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ականները շարունակում են անխնա օգտվել ժողովրդի տված քվեի բարիքներից։
Հովիկ Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, եթե 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ նույն հարկի տակ` ԱԺ-ում, ապա հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն նաև Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։ Մնում է ճշտել, թե պատգամավորի կինը այս երկու հիմնարկներից ո՞րն է առավել նախընտրում. նրան մենք հաճախ տեսնում ենք Ազգային ժողովում, և պարզ է, որ չի հաճախում աշխատանքի մյուս գործատուի մոտ. հասկանալի է՝ չի կարող միաժամանակ գտնվել ե՛ւ ԱԺ-ում ե՛ւ Էրեբունում գտնվող ՊՈԱԿ-ում, ավելին՝ նա օրենքով չի կարող աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, որը տվյալ դեպքում բացառվում է։
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի բարեկեցության ապահովում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը հարվածային տեմպերով իր ողջ գերդաստանը տեղավորում պետական համակարգում: Ի պատասխան մեր ճշտմանը՝ նա ասել է. «Մարդը իրավունք չունի՞ աշխատելու. զանգեք, իրենից հարցրեք։ Հիմա իմ կինը աշխատում է, ինչ-որ ՊՈԱԿ կա, այդտեղ, անունն էլ չգիտեմ։ Շարքային աշխատող է։ ԱԺ-ում չի աշխատում։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ 2 տե՞ղ ա աշխատո՞ւմ։ Ահագին ժամանակ ա չի աշխատում ԱԺ-ում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան