Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, հարցադրում է անում՝ ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա։ Նա նաև պատասխանում է իր բարձրացրած հարցերին.
«Եկեղեցին ստանձնում է 5 Ի առաջնորդությունը
Կիրանցից ու Ոսկեպարից սկիզբ առած, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի (հատկապես Բագրատ Սրբազանի) առաջնորդությամբ հանուն հայրենյաց հողի պաշտպանության ոտքի ելած ժողովրդի մոտ
ՏԱ ՀՈՒՅՍ,
ՏԱ ԼՈՒՅՍ,
ՏԱ ՈՒԺ Է արթնացել։
Պատմական բոլոր ժամանակներում էլ, երբ հայ ժողովուրդը կորցրել է իր պետականությունը կամ նվաճվել է օտար զավթարարների կողմից, հենց եկեղեցին է դարձել հայապահպանման ու ազգային-ազատագրական պայքարի ջահակիրը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շրջապատված է դրսից, այլ նաև զավթված է ներսից, որի իշխանությունը թշնամու օրակարգն է սպասարկում։
Կազմալուծված են պետական, քաղաքական ու հասարակական համակարգի բոլոր ինստիտուտները`
բանակը բարոյալքված է,
ԱԱԾ-ն` կազմաքանդված,
ընդդիմադիր դաշտը` պառակտված,
մտավորականությունը վախվորած,
երիտասարդությունը` այս ամենի վրա թքած։
Իսկ ոստիկանությունը դարձել է պարգևավճար ստացող հայրենավաճառ ու դեռ ջանասիրաբար փորձում է բռնության գործիքակազմով սանձել ժողովրդի արդարացի ցասումը։
Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել։
Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը` բանադրանք և նզովք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զբաղված են`
Ցեղասպանության ժխտման,
Արցախուրացման,
ազգուրացման ու
հայրենավաճառության քարոզով։
Այսինքն` իշխանական ողջ վերնախավն ու նրա սպասարկուները զրկվում են եկեղեցական բոլոր ծիսակարգերին մասնակցության հնարավորությունից։
Այսպիսով, Եկեղեցին դառնում է հայահավաքման կենտրոն ու ստանձնում է հայի
ինքնության,
ինքնիշխանության,
ինքնահամախմբման,
ինքնաազատագրման ու
ինքնակատարելագործման առաջնորդությունը։
Ընտանիք_հավատք_հայրենիք»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
- Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
- Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
- Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
- Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին