Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Երբ Արցախում միտինգներ ու բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, հիմնական ակնկալիքը Երևանում արդյունք գրանցելն էր, վստահ էինք, որ մեր կայծը կրակ կդառնա ու տարածվելով Մայր Հայաստանում, կկանգնեցնի հայրենադավերին ու…կփրկվի Արցախը, կփրկվի Հայաստանը
Շրջափակման ժամանակ երիտասարդ մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ, տարեցները, բոլորը թերսնված, բայց ժպիտը երեսներին, ոտքով կիլոմետրեր էին անցնում, որ Երևանը տեսնի իրենց ուժն ու կամքը, Հայրենիքում ապրելու մեծագույն ցանկությունը…
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
- Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
- Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
- Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
- Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
- Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
- Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին