«Շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ, «փառք և պատիվ» ձեր ազգի նվիրյալ զավակ Փաշինյանին. Մխիթարյան
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր նիկոլականության հորինած «Քաղաքացու օրն է»:
Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ, քանզի 2018 թվականի ապրիլից սկսած ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է:
Ձեր պետության տարածքը մեծանում է, ձեր երկիրը հզորանում է, իսկ ձեր երազանքները վերածվել են բավարարվող ցանկության: «Փառք և պատիվ» ձեր ազգի նվիրյալ զավակ Նիկոլ Փաշինյանին, ով ձեր ազգային իղձերը դարձրեց իրականություն: Կեցցեք դուք և ձեր երեխաները, որ Նիկոլի օրոք կարող եք ապրել «ազատ և անկախ» Հայաստանում:
2019-ին էս օրը պռոսպեկտի վրա խորոված լափողներ: Ո՞նց եք, սոված #քնձխ-ներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա