Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին տալիս տեսանյութում ներկայացված մեքենան անցնի սահման՝ կարծելով, որ մեքենայում քարտեզագիրներ են։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրում է. «Ասում են Ճամբարակի ու Ջիլի պոստերն էլ են հանձնում»։
Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։
Նկատենք, որ առաջին «քարի» վրա, որ տեղադրվել էր, գրված էր՝ 33/1։
Տեսանյութը՝ The Armenian Report-ի։