Մեծ Բրիտանիայի թագավորը կվերադառնա պետական պարտականությունների կատարմանը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հաջորդ շաբաթ կվերադառնա հասարակական գործունեության: Այս մասին ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:
Բրիտանական միապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ բժիշկները գոհ են նրա քաղցկեղի բուժման ընթացքից և լավատեսորեն են վերաբերվում նրա ապաքինման հեռանկարներին: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, խոսքը միապետի բոլոր պարտականությունների կատարման և բոլոր միջոցառումներին մասնակցելու լիարժեք վերադարձի մասին չէ, սակայն Բուքինգհեմյան պալատի հայտարարությունը խոսում է իրադարձությունների դրական զարգացման մասին։
Հաջորդ հինգշաբթի թագավորը կայցելի քաղցկեղի բուժման կենտրոն, իսկ ամռանը Մեծ Բրիտանիայում կընդունի Ճապոնիայի կայսրին ու կայսրուհուն, ովքեր պետական այց կկատարեն Միացյալ Թագավարություն։
Առաջիկա շաբաթների ընթացքում Չարլզը III-ը կմասնակցի նաև այլ միջոցառումների:
Հարակից հրապարակումներ`
- Չարլզ III-ն ասել է՝ հպարտ է Քեյթ Միդլթոնի քաջությամբ
- Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
- Չարլզ III-ը վիրահատվել է և իրեն լավ է զգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան