Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Եկատերինա Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» բալետի արտիստների ռուսական բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
Մրցույթին նախապես մասնակցում էին 220 արտիստներ և պարուսույցներ աշխարհի 14 երկրներից և ՌԴ 26 քաղաքներից։ Եզրափակիչ էին դուրս եկել 35 պատանի պարողներ։
«Արաբեսկ»-ը ռուսական բալետի մրցույթ է, որը բաց է օտարերկրյա մասնակիցների համար, առաջին անգամ անցկացվել է 1988 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան