Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց լրագրող Անի Գևորգյանը։
Նա հիշեցրեց, որ օպերատորին միանգամից ձեռնաշղթաներ են հագցրել ու պառկեցրել գետնին։
«Մենք Մախսուդյանի որդու՝ Վահագնի մեքենայի մեջ էինք, խնդրել էինք, որ գնա Իջևան, մեզ ասի, անհրաժեշտ իրեր կան գնելու, քանի օր է՝ այնտեղ ենք։ Մի խոսքով, քաղաք էինք գնում։ Ճանապարհին կանգնեցնում են պարեկները, մեքենայից չենք իջնում, որևէ բան չենք անում, տեսնում ենք, որ երկրորդ մեքենան է գալիս, օպերատորը իջավ՝ հարցնի ամեն ինչ նորմա՞լ է։ Միանգամից Վահագնին նստացրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին ու ձեռնաշղթաներ հագցրեցին»,-պատմեց Գևորգյանը՝ ավելացնելով, որ օպերատորին բաց են թողել զանգից հետո։
Նրա խոսքով, դիմակավորված անձինք ապօրինի են գործել։
«Ընդհանրապես, էս ի՞նչ անպատժելիություն է, էս ի՞նչ ոտիկանապետություն է։ Եթե լրագրողների ներկայությամբ եք նման բան անում, բա առանց մեր ներկայության ի՞նչ եք անում: Սա պետք է ստանա իրավական գնահատական»,-ասաց Գևորգյանը։
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, արձագանքելով տեղի ունեցածին, գրում է.
«Մարդկանց առևանգում են։
Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված անձինք «բերման են ենթարկել» գնդապետ Մախսուդյանի որդուն՝ Վահագին, ինչպես նաև անօրինական գործողություններ կատարել New Day լրատվականի օպերատորի նկատմամբ։
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը մարդու առևանգում է, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Ոստիկանները պարտավոր են կրել օրենքով սահմանված համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ, և մարդկանց բերման ենթարկել օրենսդրությամբ սահմանված դեպքերում և ընթացակարգերի պահպանմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան