Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Քաղաքական մտքի և ուժերի ամլություն է, այս ոլորտում կատարյալ վախկոտություն է, միաժամանակ՝ անհագուրդ սնափառություն:
Պետական հասարակարգում և մարմիններում ուրույն տեղ զբաղեցրած, որոշակի ճանապարհ անցած գործիչները և ուժերը, որոնք անմիջական պատասխանատվություն ունեն պետության ներկայի և գալիքի համար՝ լուռ են, ստվերում են: Այլոց ձեռքերով են ուզում «կրակից» շագանակներ հանել. փոխանակ իրենց՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի:
Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք: Վե՛րջ տվեք պետական դավադրությանը, որը, ահա, այսքան տարիներ խարխլում է հիմերը Հայոց պետականության:
Ազգային կյանքում երբե՛ք ներելի չէ երկփեղկությունը: Ազգային սուրբ միությունն իրագործվում է Սբ Եկեղեցով, որով բոլորը դառնում են մեկ ազգ և մեկ հայրենիք՝ կոչվելով մեկ հայրենաշեն առաքելության:
Հայոց Սբ Եկեղեցին ձեզ ամենքիդ ի մի է բերել համերաշխության զոհասեղանի առջև, արդ, արիաբար ինքնազոհաբերվեք հանուն լույսի և հզոր Հայաստանի»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
- Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
- Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
- Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
- Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
- Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
- Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
- Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
- Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
- Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան