Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախատեսված են նրա հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023թ. Կատարի կողմից կայացվել է որոշում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում:
Ըստ ԱԳՆ-ի, երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին