Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Հայաստանի, հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Ի լուր բոլոր հուդաների. գնացեք, հարցրեք այս մարդկանց՝ գործի՞ք են, գործակա՞լ են, պրոոռուսկան պրոե՞կտ են, թե՞ պարզ ուզում են ապրել իրենց տանը խաղաղ, հանգիստ, արժանապաիվ ու իրենց հաղթանակով»,- այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Այո, հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախատաբար, իր սեփական կառավարությունից ու պետությունից»։
Խոսելով նախօրեին զինվորականների այցի մասին, Սրբազանն ասաց. «Տեղի պայմանագրային ծառայողներ էին, այստեղի հողի ու ջրի մարդիկ էին։ Ասում են՝ չղջացել են դրա համար։ Դա զղջում չեմ համարում, համարում եմ անդրադարձ։
Պետք չի զինվորականությունը, որը կոչված է սահմանը պահպանելու, պաշտպանելու, իրենց բնութագրմամբ, քաղաքականության պրոցեսների մասնակցեն։
Երեխաները, կանայք քաղաքական պրոցես՞ են մասնակցում։ Այսքան ժողովուրդ աջից ու ձախից եկած, քաղաքական պրոցեսի՞ է մասնակցում։
Ոչ, ճշմարտության դատին են մասնակցում։ ՊՆ-ն կարծես միայն հայտարարությունների կետ լինի, ուրիշ ոչ մի բան անելու։
Այդ տղաների մասնակցությունը մենք ընդունում ենք որպես հուզական արտահայտություն, դրսևորում, որևէ կերպ քրեական պատախասնատվության ենթակա չեն կարող լինել»։
Բագրատ Սրբազանն ընդգծեց. «Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։
Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
- Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
- Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
- Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
- Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
- Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան