Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա խոսքը մեջբերում է Ռիա նովոստին։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի պայմանագրային զինվորականների մասին տեղեկատվությունը, ովքեր նախօրեին այցելել էին Կիրանց գյուղում ակցիա անող քաղաքացիներին, նա պատասխանել է. «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են համընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որպեսզի արագ հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
- Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
- Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
- Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
- Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
- Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
- ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
- Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ