Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ պետություն»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով տավուշցի Գառնիկ Դանիելյանը Իջևանում իրականացվոց իրազեկման երթի ժամանակ։
Դիմելով ուսանողներին, աշակերտներին՝ նա նշեց, սա ձեր վաղվա օրվա խնդիրն է։
«Եթե չեք ուզում, որ թշնամին հայտնվի մեր սահմաններից ներս, պետք է իրականացնեք խաղաղ անհնազանդության գործունեությունը»,-ասաց Դանիելյանը։
նա փաստեց՝ թշնամին նույնն է, նրա ցեղասպան քաղաքականությունը նույնն է, չի հրաժարվել հային առանց հայրենիք թողնելու քաղաքականությունից։
«Մի քանի օր առաջ կիրանցի տատիկն ասում էր՝ մենք Արցախինմենակ թողեցին։ Հիմա Կիրանցը, Տավուշը դարձել են մի նոր Արցախ։ Արցախը մեր վահանն էր, այն ընկել է։ Թշնամին Տավուշը դարձել է իր նոր թիրախը, հետո անցնելու է ուրիշ մարզերին, քաղաքներին, գյուղերին, մենք իրավունք չունենք անտարբեր լինել, իրավունք չունենք մեր տներում նստել»,-ասաց Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան