Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս ցուցադրելու իրենց անհամաձայնությունը սրանց»,-հարց է հնչեցնում Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Նրա խոսքով, պատճառը այդ ցասումը չկազմակերպելն ու չառաջնորդելն է:
«Մարդիկ նոր առաջնորդներ են ուզում: Նոր կնշանակի ոչ թե անճանաչելի դեմքեր, այլ նոր վերաբերմունք դեպի պետություն և ժողովուրդ: Իսկ այդ նորը ճշմարտությունն է, մարդիկ հոգնել են ստից և խաբվելուց: Սուտն է, նախ քո անձի նկատմամբ և մյուսների հանդեպ, որ քանդում է մեր պետությունը:
Չենք կարող այսպես, չենք կարող լավ լինել ստի և կեղծիքի առաջնորդությամբ: Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ»,-գրում է նա։