Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։
Oragir.News-ը գրում է, որ համազգեստով ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել են բացել ճանապարհը, ապա սկսել ուժ գործադրել քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ։
Ոստիկանները բերման են ենթարկել «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Գրիգոր Գրիգորյանին։
Ոստիկանները պարբերաբար խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին։ Վերջինս ոտքի շրջանում վնասվածք է ստացել։
Ըստ աղբյուրի, ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով վնասվել է նաև «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ձեռքը։
Տեղեկությունը տարածելուց ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարականով լրագրողի հետ կապ է հաստատել Պաշտպանի գրասենյակի աշխատակիցը, ճշտել դեպքի մանրամասները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան