Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է.
«Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:
Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը, ստորացման ենթարկումը, պաշտոնատար անձանց կարգավիճակ ունեցող անձանց տգետ ու փողոցայինին հատուկ պահվածքն ու բառապաշարը, ոստիկանության որոշ ստորաբաժանումների, աշխատակիցների ոչ համաչափ գործողությունները և անհարկի դաժանությունը: Կարող եմ երկար շարունակել:
Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր:
Նշածս և բազմաթիվ պատճառներն են, որը ահռելի վնաս են հասցնում ոստիկանությանը` որպես ինստիտուտի և երկրի ներքին անվտանգությամբ զբաղվող կառույցի:
Այնպես որ պարոնայք, դուք դեռ ժամանակ ունեք հետ կանգնելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից և վերադառնալու օրենքի դաշտ»։
Հարակից հրապարակումներ`
- Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
- Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
- Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
- Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
- Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
- Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
- Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
- ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին