Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Թյուրքագետ Արփի Մադոյանը գրում է.
«Այսօր Ադրբեջանում 9-10-րդ դասարանների աշակերտների համար անցկացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» դպրոցական օլիմպիադայի առաջին փուլը, որին, ըստ պաշտոնական աղբյուրների, մասնակցել են 10.000 աշակերտներ։ Օլիմպիադայի նպատակն է «աշակերտներին ծանոթացնել Արևմտյան Ադրբեջանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, գրականությանը, ականավոր հասարակական գործիչներին, պատմական գործիչներին, տեղանուններին և բանահյուսությանը և ապահովել այդ գիտելիքների խորը յուրացումը»:
Մինչ ՀՀ դե-ֆակտո վարչապետը ջղաձգված պայքարում է «պատմական Հայաստանի» ու բոլոր մակարդակներում դրա ժառանգության դեմ, իսկ թշնամի պետության ղեկավարը առհասարակ պնդում է, որ էդ Հայաստանը պատմական էլ չի, այլ առասպելական է, ու երկուսն էլ միահամուռ ջանքերով կռիվ են տալիս մեր ինքնության կռվանների դեմ, Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով, ամեն մակարդակում կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը՝ դպրոցից սկսած, մեծացնում պահանջատեր սերունդ ընդդեմ մեր ապագա սերունդների, որոնց փորձում են զրկել դիմադրողականությունից, արժեհամակարգից ու անցյալի ժառանգությունից, որ պետք է լինի մեր՝ որպես հայ ձևավորման մեկնակետը։
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը, այլ ինքնության ու գոյաբանական իրավունքների պայքար այդ ինքությունը ջնջել փորձողների դեմ, Հայաստանի պայքարն է հակաՀայաստանի դեմ ու վերջապես, ինչպես նշում է Բագրատ Սրբազանը, ճշմարտության պայքարը ստի դեմ։ Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան