
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել, երբ պետք է ձևակերպի այդ հանձնումը, մյուս կողմից դրան ընդդիմացող քաղաքական ուժերին, հասարակությանը դրել է վատ վիճակում»,-լրագրողների հետ զրույցում մինչ Շարլ Ազնավուրի հրապարակում հավաքի մեկնարկը հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա ընդգծեց, Տավուշը դիմադրության խորհրդանիշ է, այն պետք է առաջին հերթին ուղերձ լինի Երևանին։
«Եթե այդ օրակարգն առաջին հերթին քաղաքական կապիտալիզացիա ու օրակարգ չդառնա Երևանում, լոկալիզացվելու է, ցավոք սրտի, դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։