«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց-Աճարկուտ հատվածում հանդիպել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Կազմակերպությունից հայտնում են՝ վերջինիս շնորհիվ հնարավոր է դարձել ձևակերպել բնակիչների արդար բողոքն ու դժգոհությունը, որ պայմանավորված է Հայաստանի դե-ֆակտո հակահայկական իշխանությունների կողմից տավուշյան հողերի հանձնման մտադրությամբ և քայլերով։
«Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն։ Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները, իրավիճակի վերաբերյալ խորքային ըմբռնումներն ու գալիքի տեսլականը։
«Հայկական նախագիծը» վերահաստատում է ս․ թ․ ապրիլի 23-ին տարածած հայտարարության մեջ նշված հանձնառությունը՝ իր բաժին ներդրումն ունենալու Հայաստանի ճակատագրի համար հանձնառություն ստանձնած ուժերի իրական քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու մեխանիզմների առաջարկման, կիրառման հնարավորությունների մատնանշման և իրականացման գործում։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
- Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
- Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան