Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սիրարփի Հակոբյանը նրան հարցրել է.
«Վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և իշխանության եկավ Նիկոլը։ Չե՞ք փոշմանել, որ ձեր քաղաքական թիմն իշխանությունը հանձնեց Փաշինյանին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Մինչև բուն հարցին պատասխանելն ընդգծեմ, որ Ձեր ձևակերպման մեջ երկու փաստական սխալ կար։ Նախ՝ մեր թիմն իշխանությունը չի հանձնել, այլ իշխանազավթման իրական տերերը ժողովրդի միջոցով իշխանությունը մեզանից վերցրեցին։ Եվ երկրորդը, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումների արանքում մոտ երկու շաբաթ կառավարության ղեկավար է եղել Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է փոշմանելուն, ապա նման ձևակերպումները ոչ մի վիրավորական հետևանք չունեն։ Ես էլ կարող եմ ավելի մեծ հիմքով ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող հարյուր-հազարավոր իմ հայրենակիցներին հարցնել՝ չե՞ք փոշմանել…
Իսկ ես անձամբ ափսոսում եմ։ Ափսոսում եմ, որ ավելի հասանելի և հասկանալի չէի ժողովրդի համար, որ ավելի կոշտ ու կտրուկ չէի հայ ժողովրդի տունը քանդողների նկատմամբ, որ ավելի բծախնդիր չէի քաղաքական և անձնական շրջապատների հանդեպ, որ ավելի էֆեկտիվ և արդյունավետ չէի՝ որպես քաղաքական գործիչ և ղեկավար։
Բայց եկեք իմ փսիխոանալիզներով հիմա չզբաղվենք։ Ավելի կարևոր է չմոռանալ 2018թ.-ի սխալները, չկրկնել դրանք հիմա, և ավելի կարևոր է՝ ուղղենք այդ սխալները։ Ի դեպ, հիշո՞ւմ եք, Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել, որ այդպես էլ հայ հասարակությունը չդիտեց։
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև վստահ եմ, որ հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա բոլորիս` վերացնելու 2018թ.-ի կործանարար արդյունքը»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը. Աշոտյան
- Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է. Աշոտյան
- Փաստաբան. Ա.Աշոտյանը և Ն.Մալյանը այսօր հայրենավաճառների դեմ պայքարի երևի միակ իրական դրսևորումն են
- Աշոտյան. Նիկոլի դեմ պայքարս սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան