«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը ներկայացրել է դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսը, որը հեղինակը գրել է սկսած 2020 թվականից։
Մոնոպիեսի հերոսուհին հայրական տնից հեռացած Կատալեան է։ Վերջինը վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։ Սակայն այդ ընթացքում տեղի է ունենում անբացատրելին․ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունն իրար հերթ չտալով աղջկան հասցնում են մի կետի, որտեղ նա հասկանում է՝ որն է իրական երջանկությունը։
Լեցուն դահլիճում անցած երեկոն իրական ճանապարհորդություն էր դեպի Արցախ՝ կորսված հայրենիք։
Հանդիսատեսի անդադար ծափահարությունները հավաստեցին՝ մոնոպիեսը կյանք կունենա բեմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան