Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում:
Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են արել միանալ շարժմանը, հայրենիքի պաշտպանության պայքարին, քանի որ Տավուշից հետո նույնը սպասում է մյուս մարզերի:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման ակցիան խաղաղ բնույթ է կրելու։
Հայտարարելով, որ անտարբեր չպետք է լինել հայրենիքի համդեպ՝ երթի մասնակիցներն ասում էին. «Մի քանի օր առաջ Գյումրու կենտրոնի սրճարանում թուրքը նամազ էր անում և մենք այնքան անտարբեր էինք, որ դա էլ չտեսանք։ Հայրենիքը վտանգված է, հայրենիքը սպառնում է վերցնել թուրքը, այն թուրքը որ խլեց Արցախը»։
Հարակից հրապարակումներ`
- Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
- Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը