Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։
«Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։
Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին, հաղորդ դառնալու հոգևոր ժառանգությանն ու սրբություններին և պահպանելու ազգային ինքնությունը։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն աշակերտներին պատգամեց զորանալ հայրենաճանաչությամբ, իրենց սերն առատացնել հայրենիքի նկատմամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին և սաների ծնողներին հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
- Մայր Աթոռ. ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ
- Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա