ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ զորավարժություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ստեղծման տարեդարձն է։ 2003 թվականի ապրիլի 28-ին Դուշանբե քաղաքում Հավաքական անվտանգության խորհուրդը՝ առաջնորդվելով խնդիրենրի իրականացման համար պատասխանատու ռազմական մարմնի ստեղծման անհրաժեշտությամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի ռազմական մարմինը որոշել է ստեղծել մշտական աշխատանքային կառույց՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբ»,- նշել է նա և հավելել. «ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի առաջնահերթ խնդիրներն են նաև մարտական պատրաստության միջոցառումներ, ներառյալ համատեղ և հատուկ վարժանքները օպերատիվ և արդյունավետ իրականացումը, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ն տարածքներում»:
ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը նշել է, որ շարունակվում են նպատակային աշխատանքները ՀԱՊԿ զորքերի պատրաստումն ու օգտագործումը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման, հրամանատարության և հսկողության, նյութատեխնիկական և բժշկական աջակցության կազմակերպման, ազգային կազմավորումների տեղափոխման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև նրանց ժամանակակից և հեռանկարային մոդելների զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
- Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
- Բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է. Իմանգալի Թասմագամբետով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին