«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում։
«Մենք աջակցում ենք Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը:
Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արյամբ սրբագործված հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպես, ինչպես մեր տղաները:
Մենք Եկեղեցու կողքին չենք, այլ Եկեղեցու ներսում՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ:
Ներքին ու արտաքին թուրքի դեմ պայքարող տավուշեցու կողքին էլ չենք, այլ հենց մենք ենք սեփական հողից ու տնից զրկվելու վտանգի առաջ կանգնած կիրանցին, ոսկեպարցին, բերքաբերցին...
Շարժման կողքին լինելը յուրաքանչյուր հայի պարտքն է»,-հայտնում են կազմակերպությունից։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
- Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան