Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։
Նա գնդի հրում վարժությունում, հանդես գալով F55/56 դասակարգմամբ խմբում, գերազանցեց իր նախկին ցուցանիշը՝ գրանցելով 11,23մ արդյունք։
Վաղը, իր դասակարգումում՝ F 57, հանդես կգա մեր մյուս պարաաթլետ Լիպարիտ Մելքոնյանը, ով իր առաջին քայլերն է կատարում այս մարզաձևում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին