Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորև Անուշ Քլոյանի հարցին։
Վերջինս հայտարարեց, թե Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերը պետք է բացահայտվեն, ինչը հասարակական պահանջ է։
Պետական-Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ճշտող հարց տվեց, թե Հոկտեմբերի 27-ի գործն արդյո՞ք վերաբացված է։
«Այո, հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է»,-ասաց Վարդապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
- «Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան
- «Հոկտեմբերի 27»-ի մասին խոսելիս, պետք է խոսել թուրքի կատարած գործողությունների մասին․ Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան