Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած փաստերը ակնհայտորեն ունեն հստակ քաղաքական ուղղվածություն»,-Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության տարեկան հաշվետվությանը։
Պատգամավորը նկատեց, որ ապօրինի գույքի և ունեցվածքի բռնագանձման մասով գլխավոր դատաղազը չնշեց որևէ մի անձ, որը ներկայսի իշխանության մաս է, կամ մերձավորն է։
«Գործերով անցնո՞ւմ են այդպիսի մարդիկ, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, կամ Գուրգեն Մելքոնյանը, կամ այսօր որևէ պաշտոնատար անձ»,-հարցրեց Մինասյանը։
Նա հայտնեց, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասով ակնհայտորեն սուտ է ներկայացված, քանի որ վերջինիս վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, առավել ևս նա չի վերականգնել վնասը, ինչպես ներկայացված է դատախազության հաշվետվության մեջ։
«Հաղորդման մեջ ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան գործողությունների մասին չկա որևէ տեղեկատվություն։ Արդյո՞ք այս ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել ՀՀ գլխավոր դատախազությունը»,-շարունակեց Արծվիկ Մինասյանը։
«Դուք նշեցիք շատ կարևոր բանի մասին, որ դատախազությունը պատշաճ պետք է իրականացնի իր լիազորությունները նաև սահմանադրական պարտականությունների շրջանակներում՝ կանխելու հանցագործությունները։ Օրեր շարունակ, ամիսներ շարունակ խոսվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու առերևույթ հանցագործության մասին։ Առանց Սահմանադրության 205 հոդվածով նախատեսված հանրաքվեի, քաղաքական իշխանությունը քայլեր է ձեռնարկում, գործողություններ է իրականացնում Ադրբեջանի Հանրապետությանը տարածքներ փոխանցելու վերաբերյալ։ Ավելին՝ դա ուղեկցվում է նաև կոնկրետ սպառնալիքների ներկայացմամբ՝ թե՛ թշնամի երկրի կողմից հնարավոր սպառնալիքներ և թե՛ նաև ֆիզիկական ուժի գործադրմամբ։ Դուք որպես գլխավոր դատախազ, որը Սահմանադրության պահանջի համաձայն, օրենքով նախատեսված ձեր երդմանը համաձայն՝ արդյո՞ք այստեղ անելիք չունեք։ Արդյո՞ք նախականխիչ քայլեր չեք անում, չե՞ք ուզում իրականացնել։ Անհրաժեշտ բացատրություն չե՞ք ուզում տսլ»,-ասաց Մինասյանը։
Աննա Վարդապետյանը արձագանքեց, թե իրենց սուտ չեն խոսում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան