Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանն ունեցած ելույթում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ որքան երկար դա շարունակվի, այնքան մեծապես խաթարելու է Հայաստանի անվտանգության համակարգը, ռազմավարության վրա նույնպես ազդեցություն է ունենալու։
Թաթոյանի խոսքով, Հայաստանին անվտանգության ռազմավարության ընդունումն, իրագործումն այսօր օբյեկտիվ անհրաժշետություն և հրատապություն են, բայց, բնականաբար, գործող կառավարության քաղաքականության պայմաններում դա բացարձակապես ահնարին է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
- Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
- Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
- Արման Թաթոյանը Կիրանցում է
- Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
- Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին