Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով Տավուշի տարածքները միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելու դեմ պայքարին։
Այստեղ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Հովհաննես Արիստակեսյանը հայտարարեց՝ երկու րոպե ժամանակ է տալիս, որպեսզի ճանապարհը բացեն, հակառակ դեպքում կհամարեն, որ ոստիկանության օրինական պահանջը չի կատարվում։
Ի պատասխան ակցիայի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ Ցեղասպան»։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ոստիկանին ասաց՝ հասարակական կարգն այսօր ամենամեծ խախտողը Նիկոլ Փաշինյանն է, իրավապահները պետք է ձերբակալեին հենց նրան։
«Ինչի՞ եք նման բաներ ասում։ Ոչ ոք իրավունք չունի քաղաքացիների տեղաշարժը թույլ չտալ»,-ասաց Հ. Արիստակեսյանը։
Չնայած ոստիկանների պահաջներին, բանակցություններին՝ ակցիայի մասնակիցները երկար ժամանակ փակ պահեցին ճանապարհը՝ հիշեցնելով, որ գործում են հանուն հայրենիքի, ակցիան խաղաղ անհնազանդություն է։
Իրավիճակն այստեղ հաճախ լարվում էր, հնչում էին միմյանց ուղղված գոռգոռոցներ։
Երթևեկությունը մի պահ մասամբ վերականգնվեց, սակայն քիչ անց ակցիայի մասնակիցները կրկին փակեցին ճանապարհը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան