Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած հացերին, գրում է.
«Գլխավոր դատախազին բերել նստացրել են հանձնաժողովի նիստում և քաղաքական իշխանության կարկառուն (ամենատխրահռչակներից գլխավորը) ներկայացուցիչներից մեկը ցուցումներ է տալիս, թե քրեական վարույթը ինչ ուղղությամբ պիտի շարունակվի և որ վարկածը պիտի հաստատվի:
Սա ուղիղ, բացահայտ և ցինիկ միջամտություն է քրեական վարույթին:
Գլխավոր դատախազն էլ փոխարենը սաստի այդ տխրահռչակի զառանցանքը, բացատրելով, որ չի կարելի միջամտել այն էլ այսքան բացահայտ ու ցինիկաբար՝ շնորհակալություն է հայտնում...
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը»։