Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
«Նախնական տվյալներով՝ մահացած քաղաքացիները Գերմանիայում բժշկական վերականգնողական փուլ անցած զինվորականներ են»,- ասվում է հաղորդագրությունում
Շաբաթ երեկոյան Մուրնաու քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ դանակի հարվածներով երկու տղամարդու դի էր հայտնաբերվել։
Ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել 57-ամյա ռուսաստանցու։