Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված երկու կանանց հայտարարությունների հետ , որ նա սեռական ոտնձգություն է կատարել նրանց նկատմամբ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տեղեկություններով, 75-ամյա դերասանը բերման է ենթարկվել առավոտյան ժամը 8-ին։ Դեպարդյեին մեղադրել են նկարահանման հրապարակում սեռական ոտնձգությունների մեջ։
Ըստ հաղորդմամբ, դեպքերից մեկը 2014-ին է գրանցվել, բողոքել է ռեժիսորի 24-ամյա օգնականը,
Երկրորդ միջադեպը, իբր, տեղի է ունեցել Ժան Բեկերի «Կանաչ կափարիչներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 2021 թվականին։ 53-ամյա բեմանկարիչն է բողոք ներկայացրել։ Նրա խոսքով, Դեպարդյեն մի քանի «անպարկեշտ արտահայտություններ» է արել իր հասցեին և նաև «մի շարք ժեստեր» արել, մինչև որ իրեն «անվտանգության աշխատակիցներն ընդհատել են»։
Եվրանյուզը գրում է, որ Դեպարդյեն հերքում է այս մեղադրանքները։
Դերասանի դեմ բռնաբարության և սեռական ոտնձգությունների նաև այլ մեղադրանքներ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան