«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։
«Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։ Մեր շարժումը սկսեցինք «stopNikol»-ով և մեզ շատ էին հարցնում, թե արդյո՞ք հնարավոր է Հայաստանի մասնատումը դադարեցնել։ Մենք հասկանում ենք, որ դա անհնար է,քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավորության գլխին է։ Այդ մարդը սովոր է հանձելու։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի, մեզ հարգեն, Արցախ վերադառնանք, մի քիչ ժպտանք, իրար չատենք և վերջապես հեռացնենք Նիկոլին, որ լավ ապրենք։ Սա ապրել չի, ՀՀ քաղաքացին չի ապրում, գոյատևում է և ամեն օր վախը սրտում մտածում է,թե երբ է հարձակվելու Ալիևը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան