Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։
«Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը, որը չունի հայրենասիրություն, տղամարդու արժանապատվություն։ Պետք է նշեմ,որ ես նախորդների մարդը չեմ, լավ գիտեմ, թե նրանք ինչեր են արել։ Այս մարդը, իբր խոսում է դեմոկրատիայի, Սահմանադրության մասին, բայց իմ կարծիքով՝ այս իշխանությունը վախկոտ, հայի արժեքներից զուրկ, դավաճան սկզբունքներ ունի։ Նրանք արդեն 6 տարի իշխում են և մենք տեսել ենք պատերազմներ, Արցախի և Հայաստանի կուրուստը։ Կան հայեր և դավաճաններ։ Հայերը՝ Նժդեհ, Թեյլերյան և այլոք, որոնք փրկել են մեր գոյությունը, արժանապատվությունը, իսկ կան դավաճաններ՝ Նիկոլ, Ալեն Սիմոնյան, Գռզո, Արզումանյան և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ։ Մենք ո՛չ բանակ ունենք, ո՛չ՝ դաշնակից և սրանք խոսում են ժողովրդավարության մասին»,- ասաց Համբիկ Սասունյանը։
Հիշեցնենք, որ «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը 40 տարի ազատազրկված է եղել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար։