Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝ Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ բնակավայրում մեծ շուքով կազմակերպվել էր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը` Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ։
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներովկառուցվող եկեղեցիների շինաշխատանքը և բնակիչները կունենան իրենց հոգևր անկյունն ու աղոթքի հավաքատեղին։
«2020 թվականից սկսած և Հայստանի շուրջ ծավալվող թշնմաու հարձակումներին ու հայկական տարածք թշնամու զորքի ներխուժման փորձերին կարող ենք հայկական ներուժը միավորելով դիմադրել ու մեր ինքնությունը չկորցնել միմիայն եկեղեցու օգնությամբ»,-ասել է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ ընդգծելով եկեղեցու դերն ու նշանակությունը հատկապես այս դժդակ և ճակատագրական օրերին։
Նա նաև դրականորեն է գնահատել Տավուշում սկիզբ առած գյուղերը հայկական պահելու հանրային շարժումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա