Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին տնտեսական ռազմավարությունը։ Ինչպիսին է իշխանությունների որդեգրած էներգետիկ քաղաքականությունը՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
Վերոհիշյալ հարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց ք.գ.դ., պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին։
«Ակնհայտ է, որ այն քաղաքականությունը, որն իրականացվում է Հյաստանում և ուղղված է շուկայի ազատականացմանը, միտված է նրան, որ պետությունը չունենա որևէ հստակ առաջնահերթություններ արտահանման մասով։ Իսկ արտահանումն մեզ համար հույժ անհրաժեշտ է՝ ելնելով այն պարզ հանգամանքից, որ ունենք ավելցուկային էլեկտրաէներգետիկ հզորություններ և պետք է աշխատենք արտաքին շուկաներում որոշակի դիրքավորում ապահովելու համար։
Այս ուղղությամբ մենք, ոչինչ չենք անում, փաստացի կորցրել ենք Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկան, որի ուղղությամբ ժամանակին բավականին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էինք արտահանում։ Այսօր գնալով կրճատվում է դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը։
Այս ազատականացման քաղաքականության արդյունում ստեղծվում է մի իրավիճակ, որը դեռևս խորհրդային տարիներից առ այսօր Հայաստանը ունեցել է արտահանման բաղադրիչի վրա խարսխված էներգետիկ համակարգ և ավելցուկային հզորություններ, բայց այսօր փաստացի ավելի շատ էլեկտրաէներգիա կարող է ներկրել, քան արտահանել։ Կարծում եմ, որ ամենագլխավոր ռիսկն այն է, որ մենք դառնանք էլեկտրաէներգիա ներկրող պետություն։ Այն, ինչն այսօր տեղավորվում է գործող իշխանության քաղաքականության մեջ։ Պատահական չէ, որ նրանք գնալով փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանը փոխարինելով փոքր մոդուլային ատոմային կայաններով։
Սա ռազմավարություն է, որն ուղղված է ներքին պահանջարկի մասնակի բավարարմանը և ոչ թե արտահանման ավելացմանը»,- ասաց Վահե Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
- Արևմուտքից ճնշումը մեծ է Հայաստանի վրա, ստիպում են թևակոխենք պատժամիջոցային քաղաքականություն. Վահե Դավթյան
- Վահե Դավթյան. ՀՀ-ին հատկացվող 270+65 մլն եվրո/դոլարը շատ կարևոր ինդիկատոր է
- «Ասողին լսող է պետք»․ Էներգետիկայի ոլորտը ղեկավարում են բոլորովին անթույլատրելի մարդիկ․ փորձագետ