Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։
Դիվանագետի խոսքով, այնտեղ եղել է մեծ անարդարություն, պատերազմ, էթնիկական զտում, ցեղասպանություն, ինչի հետևանքով արցախահայությունը թողել է իրենց տներն ու ապաստան գտել Հայաստանում։
«Այս հարցը մոռացված չի, չի կարող մոռացվել՝ ի հեճուկս այն ամենի, ինչ ասում են ադրբեջանցիներն ու Հայաստանի իշխանությունները»,-ընդգծեց Օսկանյանը։
Նախկին ԱԳ նախարարը բնական է համարում, որ այսօր բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի խնդիրների վրա, Հայաստանի անկախության հարցն այսօր առաջնային է դարձել, սահմաններն են վտանգված՝ Տաբուշից սկսած մինչև հարավ։
«Եկեք արձանագրենք, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ Երեք տասնամյակ մենք հանգիստ էինք, քանի որ Արցախն իր հարակից տարածքներով իսկապես այն անառիկ ամրոցն էր, որ մենք խաղաղ ապրում էինք մեր հայրենիքում։ Բայց մենք այն կորցրեցինք, և Հայաստանն իր սահմաններով դարձավ խոցելի»,-ասաց Օսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
- Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
- Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան