Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը:
«MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ»,- գրում է MediaHub-ը։
Ավելի վաղ Panorama.am-ը հարցումներ էր ուղարկել ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԳՆ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, եթե հրավեր ստանա ռուսական կողմից։ Կառավարությունից պատասխանել էին, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։
Իսկ արտաքին գործերի նախարարությունից էլ «պատասխանել» էին՝ հիշեցնելով ապրիլի 11-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պատասխանը հարցին, թե արդյոք մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցու է։ Նա ասել էր, որ մասնակցության հարցը քննարկվում է, որոշման վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը լրացուցիչ կտրամադրվի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը
- Դրա մասին կլինի հանրային հայտարարություն. Կոստանյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի երդմնակալության մասնակցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան