«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է Հայաստանը:
Այս մարտահրավերները հակազդելու և շրջակա միջավայրը բարելավելու նպատակով 2021 թ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ. ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ՝ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ» եռամյա ծրագիրը:
Ծրագրի թիրախ ուղղություններն են՝ կանաչապատումը, կենցաղային թափոնների կառավարումը, վերականգնվող էներգետիկան ու էներգաարդյունավետությունը:
Կանաչ կենսակերպը խթանելու նպատակով մշակվել է և Թումանյան, Իջևան, Նոյեմբերյան համայնքներում ներդրվել է քաղաքաշինության ԿԱՆԱՉ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ։
Ծրագրի շրջանակում հիմնվել է 100 հա անտառ Շիրակում և Լոռիում (60 հա Շիրակ), (40 հա Լոռի)։ Կանաչապատվել է 50 դպրոց, 13 զբոսայգի և 9 հանրային հանգստյան գոտի, հիմնվել է 150 տնամերձ տնկարան 12 համայնքում և 1 ժամանակակից տնկարան Գյումրիում։
Ծրագրի պատասխանատուների փոխանցմամբ, թիրախ համայնքներում կանաչ ապրելակերպը խթանելու նպատակով մարզային 10 դպրոցում ստեղծվել են էկոակումբներ և հզորացվել են արդեն առկա 5-ը, որոնց մասնակիցների հետ կազմակերպվել են տարեկան աղբահավաքներ, (2000 մասնակից) և մրցույթներ վերականգնվող էնեգետիկայի, էներգաարդյունավետության և կենցաղային թափոնների վերամշակման թեմաներով:
Հանրային իրազեկման արշավների արդյունքում համայնքներում ավելացավ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ լուծումների կիրառումը՝ ( 7000 նոր օգտագործող)։
Իսկ կանաչ քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքն առավել հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է www.gcrf.am առցանց ուսուցման հարթակը:
«Կանաչ կենսակերպի խթանումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է: Պահպանենք շրջակա միջավայրը, միասին ստեղծենք կանաչ ու դիմակայուն ապագա»,-հիշեցնում են ծրագրի մասնակիցները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա