Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik Ղազախստանի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։
«Իրոք, նման բանակցություններ են նախատեսվում Ալմաթիում։ Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք տրամադրում ենք միայն բարի կամքի ծառայություններ՝ այսպես կոչված՝ «good office»,- Աստանայում կայացած ճեպազրույցում ասել է Այբեկ Սմեդյարովը ։
Արտաքին գործերի նախարարությունն ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ։ Բանակցությունների ժամկետը դեռ հայտնի չէ։
«Եթե այս երկու կողմերը համաձայնության գան, և դա ստորագրվի այստեղ, ապա դրական էֆեկտը կազդի ոչ միայն Ղազախստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա»,-հավելել է Սմադիարովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան